Բացել լրահոսը Փակել լրահոսը
2dc0cd15df0819d7f254fbc10d7258d7
A A
Քաղաքականություն

Աշխատանքային գրքույկները պարտադիր թվայնացվելու են մինչև 2022թ.-ի հունվարի 1-ը (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստով քննարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով կանոնակարգվելու է քաղաքացիների աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը։

Նախագիծը ԱԺ-ին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Նրա խոսքով՝  2015թ.-ին Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվեց, որ 2017թ.-ի հունվարի 1-ից դադարեցվելու է աշխատանքային գրքույկների շրջանառությունը. 

«Սա նշանակում է, որ 2017թ.-ից գործատուն պարտավոր չէ աշխատանքային գրքույկ վարել: Սահմանվել է նաև, որ գրքույկների շրջանառությունից դուրս գալուց հետո իր մոտ գտնվող աշխատանքային գրքույկը գործատուն պետք է ներկայացնի իրավասու մարմիններին թվայնացման»: 

Փոխնախարարի խոսքով՝ օրենքով այս գործընթացը պետք է ավարտվեր երկու տարում, սակայն աշխատանքը բավարար արդյունք չտվեց, իսկ  ժամկետը երկարաձգվեց եւս մեկ տարով, սակայն սա էլ չբավարարեց.

 «Հիմնական խնդիրն այն է, որ գործատուն չուներ պարտավորվածություն այդ գործընթացը կազմակերպելու, ինչը էապես ազդում էր գործընթացի վրա: Կարճ ասած՝ առանձին գործատուներ անտեսում էին օրենքի պահանջը, որովհետեւ չկար սանկցիա»: Ներկայացված նախագծով առաջարկվում է  գործընթացի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022թ.-ի հունվարի 1-ը, նաև  սահմանել նաև դրանք ներկայցնելու հստակ ժամկերտներ, փոխնախարարի խոսքով՝ գրքույկները ներկայացնելու պարտականությունը գործատուի վրա կարող է դրվել նաեւ դատական կարգով

« Եթե գործատուն ինչ-ինչ պատճառով խուսափում  է աշխատանքային գրքույկները նախարարությանը ներկայացնել, ապա մենք կարող ենք դիմել դատարան եւ դատարանի որոշմամբ համապատասխան վարքագիծ պարտադրել»: 

Փոխնախարարի խոսքով գործատուների մոտ է գտնվում դեռեւս մոտ 350 000 գրքույկ, որոնք թվայնացված չեն

 «Վստահություն ունենք, որ ավելացվող ժամկետը բավարար կլինի գործընթացն ավարտելու համար»: