A
A
Սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար. խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։
Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։
Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»։