Բացել լրահոսը Փակել լրահոսը
108029334_2644135615845640_8737331494922448462_n
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6080 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5726 նմուշառման հետազոտություն, հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամաբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 920 քաղաքացի, նրանցից 276-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ։

45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։