Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մզկիթ_«Կապույտ»_(17)
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված

Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։