Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԻՆ ը կատարել է 15657 վարակազերծում (տեսանյութ)

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:

Հուլիսի 1-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 15657 վարակազերծում, որից 10301-ը՝ մարզերում, 5356-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։