Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԶոհԶինծ (1)
A A
Պաշտոնական

Հայկական կողմում եւս երկու զոհ կա․ ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել երկու ժամկետային զինծառայողներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

 

Հուլիսի 14-ին ՊՆ-ն արդեն հայտնել էր, որ մահացու վիրավորում են ստացել նաև զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: