Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի զինուժ ԱՀ ՊՆ
A A
Պաշտոնական

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն․ ԱՀ ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: