Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել
Աջակցիր «Ա1+»-ինԿոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ:
«Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով, ներառյալ հայ զինվորների գնդակոծումը։ Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում են հակամարտության էսկալացիայի վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համավարակի տարածման ընթացքում»,- գրել է Շիֆը:
Կոնգրեսականը նշել է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողականորեն ռազմատենչ հռետորաբանության և նրանց սահմանների միջազգային մշտադիտարկում թույլ չտալու համատեքստում։
«Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին կողմերին պարզաբանել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը»,- նշել է կոնգրեսականը: