Բացել լրահոսը Փակել լրահոսը
E7C82E5F-5A7B-4123-A99A-627BF2E34B7B_w1023_r1_s
A A
Հասարակություն

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 13 միլիոն 110 հազարից (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդ: Շաբաթ օրվա տվյալներով մեկ օրում գրանցվել է հիվանդութան 230.370 դեպք: Երկուշաբթի օրվա տվյալներով ամբողջ աշխարհում մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 13 միլիոն 110 հազարը: Մինչ այժմ մահացել է ավելի քան 572 հազար մարդ:

Միայն ԱՄՆ-ում նոր դեպքերի թիվը մեկ օրում կազմել է մոտ 60 հազար: 24 ժամում հիվանդությանը զոհ է գնացել 442 մարդ: Այստեղ բոլոր վարակակիրների թիվն անցել է 3 միլիոն 400 հազարից:

Ֆլորիդա նահանգը, որը վարակի տարածման առաջին ժամանակաշրջանում ցույց էր տալիս այն անտեսելու քաղաքականություն, այսօր մեկ օրում հայտնաբերում է կորոնավիրուսով վարակված մոտ 16 հազար մարդ ու մեկօրյա հաշվարկով գրանցում ռեկորդ մյուս բոլոր նահանգների նկատմամբ: Այս նահանգում կովիդ հիվանդության զոհ է դարձել 4346 մարդ:

Հիվանդությունն արագ տարածում է գտնում նաեւ Թեքսասում, Կալիֆորնիայում ու Արիզոնայում, որոնք իրենց տվյալներով արդեն շրջանցում են Նյու Յորքին: Փորձագետների խոսքերով, եկող երկու շաբաթների ընթացքում հարավային նահանգները կհասնեն իրենց գագաթնակետին:

Բրազիլիայում մահացությունների թիվն անցնում է 72 հազարը: Վարակակիրների թվով երկրորդ տեղում իր դիրքը պահող այս երկրում մինչ այժմ վարակվել է ավելի քան 1 միլիոն 866 հազար մարդ: Այստեղ մահացությունների թիվը վարակակիրների համամատությամբ կազմում է 3.9 տոկոս: Սակայն եթե բնակչության մեկ միլիոնի հաշվարկով Հայաստանը վարակակիների թվով զբաղեցնում է տասներորդ տեղը, Բրազիլիան նրանից հետ է մնում հինգ տեղով: Այսինքն, ըստ բնակչության թվի, Հայաստանում այսօր կան ավելի մեծ թվով վարակված անձինք, քան Բրազիլիայում կամ ԱՄՆ-ում:

Հնդկաստանում եւս մեկ օրվա ընթացքում գրանցվել է ռեկորդային թիվ` 28 700: Մեկ օրում մահացել է 500 մարդ: Այս երկրում հիվանդութան բռնկումից ի վեր հայտնաբերվել է մոտ 850 հազար վարակակիր: Նրանցից 553.471-ը դուրս են գրվել հիվանդանոցներից` բուժված:

Ռուսաստանը, որը վարակակիրների թվով աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, մեկ օրում գրանցել է հիվանդության 6537 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասցրել 733 հազարի: Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 3615 մարդ, մահացել` 130-ը: Այստեղ մահացությունների ընդհանուր թիվն անցել է 11.400-ը:

Ճապոնիան, որն ունի 126 միլիոն ազգաբնակչություն, մեկ օրում գրանցել է հիվանդության 407 դեպք, վարակվածների ընդհանուր թիվն այստեղ կազմում է 21,991: Ըստ բնակչության թվի, այս երկիրը վարակվածների շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը: Նորից համեմատենք Հայաստանի հետ, որն այսօր այդ ցանկում տասներորդն է: Նույն ցանկում 149-րդն է Հարավային Կորեան, որտեղ անցած մեկ օրում չի գրանցվել մահացության եւ ոչ մի դեպք: 52 միլիոն բնակիչ ունեցող այս երկրում մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է միայն 289 մարդ:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտնում, կորոնավիրուսով վարակված անձինք այս հիվանդության դեմ դիմադրողականությունը կարող են պահպանել միայն մի քանի ամիս: Դրանից հետո նրանք նորից դառնում են խոցելի: