Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff artonagir
A A
Սպորտ

ՀՖՖ մերժեց 1-ին խմբի հինգ ակումբների բողոքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշումների:

Ինչպես նշում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կոմիտեն մերժել է բոլոր այդ ակումբերի բողոքները և ուժի մեջ է թողել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի 1-ին ատյանի մարմին 25.06.2020թ-ին կայացրած որոշումը՝ այն է, մերժել «Մասիս ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի, «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Ինտեր» ՍՊԸ-ի և «ԴՖԱ» ՓԲԸ-ի արտոնագրման դիմումները:

Համաձայն ՀՖՖ Կանոնադրության Հոդված 63-ի, ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրության) դրույթների՝ ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի որոշումը միայն Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) առջև՝ որոշման վերաբերյալ ծանուցելուց հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում:

Հավելենք, որ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն մերժել էր նաև «Անի» ֆուտբոլային ակումբի դիմումը, որը պատկանում է Խորեն Հովհաննիսյանին: