Բացել լրահոսը Փակել լրահոսը
default - 2019-09-08T232753.926
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված

Հուլիսի 13-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։