Բացել լրահոսը Փակել լրահոսը
սևան
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Հուլիսի 13-ին, ժամը 11:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ջուրը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Մ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը տուժածներ չկան։

Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճից: