Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Պաշտոնական

Ադրբեջանի սադրիչ գործողությունների առնչությամբ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրոխորհրդարանի, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ նամակներ եմ հղել Եվրոխորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։

Նշել եմ, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին»: