Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b0673dd9ffb1093c71abaedec5240f4
A A
Պաշտոնական

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Կան զոհեր և վիրավորներ:

Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: