Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՔԱՎ
A A
Պաշտոնական

Բուժհաստատությունը պարտավոր է ողջամիտ ժամկետում զինկոմիասարիատ ներկայացնել զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը. ՀՔԱՎ

Հուլիսի 1-ից մեկնարկել է բուն զորակոչը։ ՀՔԱՎ-ը շարունակում է հեռավար իրավախորհրդատվություն տրամադրել զորակոչիկներին, զինծառայողներին ու նրանց հարազատներին։ 

Մենք արդեն 3 ահազանգ ենք ստացել այն մասին, որ բուժզննություն անցնելուց հետո զորակոչիկներն ստիպված են լինում սահմանված ժամկետից երկար սպասել փաստաթղթերին, և փաստացի դրանց ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում բողոքարկելու հնարավորություն չեն ունենում։ 

Այստեղ ներկայացնում ենք գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՔԱՎ կարծիքը։

Արձանագրում ենք, որ բուժհաստատությունը պարտավոր է ողջամիտ ժամկետում, որը մեր դիտարկմամբ չի կարող տևել մեկ շաբաթից ավելի (եթե մի պահ ընդունենք, որ առողջական վիճակի հետազոտման ակտը զինկոմիսարիատ է ներկայացվում փոստով, ոչ թե՝ առձեռն), զինվորական կոմիասարիատ ներկայացնել զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը՝ առողջական վիճակի պատշաճ հետազոտման և իր նկատմամբ կայացված որոշումների բողոքարկման իրավունքը չխախտելու համար:    

Վերստին անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ առողջական վիճակի հետազոտման ակտը/պիտանելիության վերաբերյալ որոշումները ստանալու համար զորակոչիկը կամ նրա ներկայացուցիչը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարին և տեղեկատվություն ստանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված 5-օրյա ժամկետում։

Այստեղ կարող եք գտնել նաև զինվորական կոմիսարին դիմելու դիմումի ձևը․

Բուժզննության գործընթացի և դրա շրջանակում ձեր իրավունքների ու պարտականությունների մասին իմացեք նաև ԱՅՍՏԵՂ 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ