Բացել լրահոսը Փակել լրահոսը
1566411380-toivo-1510569882-1024x576
A A
Պաշտոնական

Կարեւոր է, որպեսզի երկու երկրները ցուցաբերեն զսպվածություն. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:

«Խիստ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգության կապակցությամբ: Կարեւոր է, որպեսզի երկու երկրները ցուցաբերեն զսպվածություն և օգտագործեն հաղորդակցության բոլոր ալիքները ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- գրել է նա: