Բացել լրահոսը Փակել լրահոսը
Preston-1_io (1)
A A
Հասարակություն

57 տարեկանում մահացել է դերասան Ջոն Տրավոլտայի կինը

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ Կելլի Պրեստոնը, 57 տարեկանում մահացել է:

Մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:

Կնոջ մահվան մասին Ինստագրամի իր էջում հայտնել է դերասանը:

Նա նշել է, որ կինը երկու տարի շարունակ պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

Ջոն Տրավոլտան եւ Կելլի Պրեստոնը ամուսնացել էին 1991 թվականին: