Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում են

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մի շարք ահազանգերի հիման վրա մեկնել են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը և վերաբերելի փաստաթղթերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտաարել էր, որ 15 քաղաքացի բերման է ենթարկվել: