Բացել լրահոսը Փակել լրահոսը
վահրամ պողոսյան
A A
Պաշտոնական

Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո......Վահրամ Պողոսյան

Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին:

Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»,- գրել է նա։