Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Ջերմուկի շախմատի մրցաշար. Առաջատար Մանուէլ Պետրոսյանը հաղթեց իրեն հետապնդողին (տեսանյութ)

Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 6-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին երկու առաջատարները. առաջին տեղում գտնվող Մանուէլ Պետրոսյանը սիպտակներով մրցեց 2-րդ հորիզոնականում գտնվող Արման Միքայելյանի հետ:

Պարտիան անցավ անչափ հետաքրքիր և լարված պայքարում: Մանուէլ Պետրոսյանը խաղավերջում նյութական մեծ առավելություն ստացավ և 79-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Այդպիսով, արցախցի շախմատիստը վաստակեց 5 միավոր և էլ ավելի ամապնդեց առաջատար դիրքերը, քանի որ նրան հետապնդող մյուս շախմատիստները միավորներ կորցրին: Մանավորապես՝ երեքական միավոր ունեցող Հայկ Մարտիրոսյանն ու Դավիթ Շահինյանը ոչ-ոքի խաղացին իրար հետ և ևս կես բալով ետ մնացին առաջատարից: Նրանց հետ զուգահեռ ընթացող Շանթ Սարգսյանը անսպասելի պարտվեց մրցաշարի միակ աղջիկ մասնակցին՝ Աննա Սարգսյանին: Արթուր Դավթյանը հաղթելով ետնապահ Արմեն Բարսեղյանին, վաստակեց 3,5 միավոր և հավասարվեց Հայկ Մարտիրոսյանին ու Դավիթ Շահինյանին:  

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը սևերով կմրցի ետնապահ Արմեն Բարսեղյանի հետ: Առաջատարին հետապնդող Արթուր Դավթյանն ու ու Դավիթ Շահինյանը կհանդիպեն իրար հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը ուժերը կչափի Աննա Սարգսյանի հետ: