Բացել լրահոսը Փակել լրահոսը
kexc-ahazang-e1594550878236
A A
Հասարակություն

Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի փաստի առթիվ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը․ Shamshyan.com

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հուլիսի 10-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։
 
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։