Բացել լրահոսը Փակել լրահոսը
1574225930_0_34_3068_1759_600x0_80_0_0_7100e33b6372fff5b6c3f79af1cbae0f.jpg
A A
Հասարակություն

Հրաշալի բան է դիմակը․ Դոնալդ Թրամփն առաջին անգամ դիմակ է դրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում առաջին անգամ հրապարակավ բժշկական դիմակով է հայտնվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պետության ղեկավարն  այցելել է Վաշինգտոնի արվարձանի Walter Reed հոսպիտալ, որտեղ բուժվում են նաեւ մարտական գործողությունների գոտում վերքեր ստացած զինծառայողները: Թրամփը հայտնվել է մուգ կապույտ դիմակով։ Դիմակը զարդարված էր նախագահական ոսկե կնիքով։

«Ես կարծում եմ, որ հրաշալի բան է դիմակը։ Ես երբեք դեմ չեմ եղել դիմակներին։ Բայց ամեն ինչ իր  տեղն ու ժամանակն ունի», - լրագրողներին ասել է Թրամփը։

Նախկինում ԱՄՆ նախագահը հանրային միջոցառումների ընթացքում դիմակ չի կրել, թեև խորհրդածել է այն մասին, որ դիմակով լավ տեսք կունենա՝ համենայն դեպս, վեսթերն ֆիլմերի հերոսներից ոչ վատ։