Բացել լրահոսը Փակել լրահոսը
wedding-day-fails-1
A A
Հասարակություն

Հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Հարսնացուն մահացավ հարսանիքի ժամանակ Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնում է REN TV-ն:

Պորտալի տեղեկություններով՝ 25-ամյա աղջիկը մահացել է շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, անաֆիլակտիկ շոկի պատճառով: Հարսնացուն իրեն վատ է զգացել տոնակատարության ժամանակ։ Հյուրերը շտապօգնություն են կանչել, բայց աղջկա վիճակից ելնելով՝ շուտով վերակենդանացման երկրորդ խումբ է ժամանել: Չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել:

Անաֆիլակտիկ շոկը ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է: Ախտանշաններն են`բարձր ջերմությունը, առատ քրտնարտադրությունը, գլխի և սրտի ցավը, ճնշման անկումը և թուլացումը: Անաֆիլակտիկ շոկի ժամանակ պետք է շտապ օգնություն ցուցաբերել, հակառակ դեպքում մահվան հավանականությունը մեծ է: