Բացել լրահոսը Փակել լրահոսը
aram-vardanyan
A A
Հասարակություն

Արամ Վարդանյանը ձերբակալվել է․ «Հրապարակ»

Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Ինչ որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ:

Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է: Մենք փորձեցինք որոշ մանրամասներ պարզել Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ։

Ավելին՝ ասաց, որ ոչ հերքում է, ոչ հաստատում ձերբակալման փաստը։ Նշենք, որ Վստրեչի ապերի գործը գտնվում է Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչության վարույթում։ Քննչական կոմիտեից, Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ձերբակալման լուրը։

Առավել մանրամասն՝՝ սկզբնաղբյուր կայքում