A
A
Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 12-ի տվյալները․ Aliq.ge
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել, 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ին հղում անելով stopcov.ge կայքին:
Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 986 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 857:
Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։