Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Ջերմուկի շախմատային մրցաշար. Մանուէլ Պետրոսյանը պահպանեց առաջատարի դիրքը (տեսանյութ)

Ջերմուկում շարունակվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Մանուէլ Պետրոսյանը սևերով հաղթեց Մամիկոն Ղարիբյանին և վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի: 

Նրան հաջորդող չորս շախմատիստներից հաղթանակ տարավ Արման Միաքյելյանը, որը սպիտակներով առավելության հասավ մրցաշարը հաջող մեկնարկած միջազգային վարպետ Արթուր Դավթյանի նկատմամբ: Իսկ ահա Շանթ Սարգսյանն ու հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին իրար հետ և այժմ արդեն մեկ միավորով են ետ մնում առաջին տեղից:

Վերջին տուրերում հաջող է հանդես գալիս նաև միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը տանելով երկու անընդմեջ հաղթանակ, վաստակած 3 միավորով արդեն միացել է առաջատարին հետպնդող շախմատիստներին:

Վաղը տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները: Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կմրցի իրեն անմիջապես հետապնդող Արման Միքայելյանի հետ: Սկզբունքային նշանակություն ունի նաև Հայկ Մարտիրոսյան – Դավիթ Շահինյան պարտիան: Շանթ Սարգսյանը կհանդիպի միակ շախմատիստուհի Աննա Սարգսյանի հետ, որը հաղթական մեկնարկից հետո, ավաղ, պարտվել է վերջին երեք տուրերում: