Բացել լրահոսը Փակել լրահոսը
108065264_561313637899347_9043368469937349033_n
A A
Պաշտոնական

Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ իրենց ժխտողական կեցվածքը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Թուրքիայի որոշմանը, համաձայն որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ է վերադարձվում։

«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը:

Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»։