Բացել լրահոսը Փակել լրահոսը
107723003_2416689951961885_3512605189956522945_n
A A
Պաշտոնական

Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի

Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. երկար սպասված ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

 Մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 190 մլն 694.85 հազարական դրամ:

 Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզի կառուցումը տարիներ շարունակ համայնքի գերակա խնդիրներից մեկն է հանդիսացել:

  Ծրագրի իրականացմամբ ոչ միայն կլուծվի համայնքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հարցը, այլև կվերանան երեխաների խնամքով պայամանավորված ծնողների, ընտանիքի անդամների` գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքներում ներգրավվելու խոչընդոտները:

  Մանկապարտեզը կկառուցվի համայնքի պոլիկլինիկայի հարևանությամբ` 0,42 հա հողատարածքի վրա: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մանկապարտեզի կառուցման աշխատանքներին կհաջորդի ներքին և արտաքին հարդարումը, ինչպես նաև տարածքի բարեկարգումը:

  Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր, իսկ ավարտին` 20 հիմնական աշխատատեղ: