Բացել լրահոսը Փակել լրահոսը
1021290
A A
Պաշտոնական

Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն»,- ասաց Խաչատրյանը։

 

2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր: