Բացել լրահոսը Փակել լրահոսը
107916166_2622882851260919_7369863836388943446_o
A A
Պաշտոնական

Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են․

«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:

Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը»։