Բացել լրահոսը Փակել լրահոսը
107693554_2513934415521906_8966168187950906874_o
A A
Պաշտոնական

Տնկվել է 9000 ծառ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։
Ընդհանուր նախատեսված է թվով 9,000 տնկիների տնկում, ներառյալ 5,000 հատ ընկուզենի և 4,000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ (կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։
 Ծառատնկման աշխատանքներն իրականացվել են 2 հա տարածքի վրա։
 Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։

Շրջակա միջավայրի նախարարություն