Բացել լրահոսը Փակել լրահոսը
107736154_2639750986284103_4782201162341932585_o
A A
Պաշտոնական

Նախօրեին տեղացած կարկուտը և հորդառատ արձրևը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերին

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 9-ի երեկոյան տեղացած կարկուտը և հորդառատ արձրևը վնասներ են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերին։

Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները եղել են համայնքի բնակավայրերում, ծանոթացել իրավիճակին, համայնքի ներկակայցուցիչների հետ շրջել ցանքատարածություններում, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները, որնք կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Կարկուտի հետևանքով վնասներ են կրել Հացիկ և Շիրակ բնակավայրերի ցանքատարածությունները, իսկ առատ տեղումների հետևանքով առաջացած սելավաջրերը վնասել են Մարմաշեն և Վահրամաբերդ բնակավայրերի շուրջ 14 հա հացահատիկի ցանքատարածություններն ու 1 հա տնամերձ բանջարաբոստանային մշակաբույսերը, սելավաջրերը քարով և տիղմով են լցրել Գյումրի-Մարմաշեն կենտրոնական ճանապարհը, վնասել են նաև դաշտամիջյան ճանապարհներ, տնամերձ այգիներ, ջրալցվել են Մարմաշենի և Վահրամաբերդի տների նկուղները և օժանդակ կառույցները։