Բացել լրահոսը Փակել լրահոսը
107803833_2651712188413374_5376796177935004032_o
A A
Պաշտոնական

Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։

ՀՀ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։

Օպերատիվ աշխատանքների արդյունքում կենդանին հայտնաբերվել, առգրավվել և տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։
«Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ում հետազոտությունն ու կարանտինը բարեհաջող անցնելուց հետո կարմիրգրքյան խայտաքիսը բաց կթողնվի վայրի բնություն:

Հարուցվել է վարչական վարույթ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ղեկավարությանը՝ պատրաստակամության և աջակցության համար։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին