Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խարդախությամբ ձեռք  բերված տվյալները օգտագործվում են օնլայն վարկեր ձևակերպելու համար. ՀԿԳ ավագ քննիչ (տեսանյութ)

Հայաստանում վերջին երկու տարիներին կտրուկ աճել է կիբերհանցագործություններին առնչվող քրեական գործերի թիվը։ 

2019 թվականին քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության վարչություն է  ընդունվել է 118 քրեական գործ, որից 94 հանցագործությունները կատարվել են միայն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ։ Իսկ 2020-ի առաջին կիսամյակում արդեն կա հարուցված 94 գործ։

 Վիճակագրությունը ներկայացրել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը՚։

Նրա խոսքով կիբերհանցագործությունների կտրուկ աճը պայմանավորված է երկու  հանգամանքով.

«Թվերի նման աճը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում։ Դա կապված է առաջին հերթին համաճարակով և քաղաքացիների, կազմակերպությունների դիմելիությամբ, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով»։

Հայաստանում հաճախ հանդիպում են նման հանցագործությունների երկու տեսակ.

«Ավելի հաճախ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խարդախությունները, երբ մոլորության մեջ գցելով, խաբեությամբ կարողանում են ստանալ անձնագրային, բանկային հաշվի տվյալներ։ Հանդիպում են նաև անձնական հաշիվների ապօրինի տիրանալու, մարդկանց անձնական տվյալները ստանալու և այն հետագայում օգտագործելու դեպքերը»։

Որպես կանոն թիրախավորվում են հիմնականում այն անձինք, ովքեր ունեն սոցիալական, ֆինանսական խնդիրներ.

«Քրեական գործերի օրինակով պետք է փաստել, որ խարդախությամբ ստացված անձնական տվյալները օգտագործվում են գլխավորապես օնլայն վարկեր ձևակերպելու համար։ Թիրախային են նաև օնլայն առևտուր իրականացնող ծառայությունները»։

Սասուն Գրիգորյանը հորդորում է  համացանցից օգտվելիս լինել շատ ուշադիր.

«Խորհուրդ եմ տալիս պահպանել տարրական հիգենիայի կանոններիը, չփոխանցել անձնական տվյալներ, բանկային քարտեր, վարկերի մասին հայտարարություններին միանգամից չվստահել, որոնել ու գտնել օնլայն առևտուր կազմակերպող կայքերի իսկությունը»։