Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամենաարդյունավետ խաղացող

Հռոմի «Ռոմայի» ներկայիս ֆուտբոլիստներից բոլորից արդյունավեռ խաղ ցուցադրում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ մասին նշում է Corriere della Sera Roma օրաթերը:

Պարզվում է, որ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում միջինը 149 րոպեում գրավում է մրցակիցների դարպասը: Այդ ցուցանիշով նա նույնիսկ առաջ է անցել թիմի գլխավոր ռմբարկու Էդին Ջեկոյից, որը գոլ է խփում յուրաքանչյուր 177 րոպեից հետո:

Վիճակագիրները նաև պարզել են, որ այն խաղերում, որոնցում հայ ֆուտբոլիստը գոլ է խփել կամ արդյունավետ փոխանցում է կատարել, «Ռոման» մեծ մասամբ հաղթանակ է տարել՝ 9 հանդիպումից 7-ում: Խոսքը վերաբերում է միայն Ա սերիայի առաջնության խաղերին:

Ինչպես նշում է աղբյուրը, Հենրիխ Մխիթարյանն այժմ գտնվում է լավ մարզավիճակում և հենց նա կարող է «Ռոմային» օգնել օգոստոսին նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը: Հեղինակը հիշեցրել է, որ անցած տարի հայ ֆուտբոլիստը իր թիմին՝ «Արսենալին», նույնպես հասցրել էր եզրափակիչ, սակայն չէր մասնակցել խաղին, քանի որ այն կայացել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական կապեր: