Բացել լրահոսը Փակել լրահոսը
107808796_2415932615370952_1342651355173186718_o
A A
Պաշտոնական

Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով

30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից:

? Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը:

? Ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի 1-ին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:

? Ջրամատակարարման համակարգի կառուցմամբ շուրջ 160 տնտեսություն կապահովվի որակյալ, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խմելաջրով, իսկ գյուղը կունենա ինքնահոս ջրամատակարարման ցանց և ջրատար:

? Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր և 1 հիմնական աշխատատեղ: