Բացել լրահոսը Փակել լրահոսը
107702284_4673477612678398_8115841864684767172_o
A A
Պաշտոնական

Նիդերլանդների ԱԳՆ-ն Հայաստանին կհատկացնի 200 000 եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։