Բացել լրահոսը Փակել լրահոսը
107805803_3762142010479146_2488447894767909137_o
A A
Պաշտոնական

Մահացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը․

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։
Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»։