Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց. Ուղիղ (տեսանյութ)

 

Հավաքը դադարեցնելու՝ ոստիկանության հերթական զգուշացմանն ի պատասխան  քաղաքացին չդիմացավ ու բղավեց՝  զզվեցրիք էլի։ Ոստիկանությունը  պարզապես չէր զգուշացրել, եւ այդ քաղաքացին էլ մեկն էր նրանցից, ում բերման ենթարկեցին Հանրապետության  հրապարակից։

 Ռեստորանային ոլորտի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչ այսօր կառավարությունից պահանջում էին ստեղծել «բավարար պայմաններ, որպեսզի իրենք ևս հնարավորություններ ունենան վաստակել իրենց օրվա հացը»։

Ըստ նրանց՝ թեեւ ռեստորաններին թույլատրված է աշխատել, բայց այցելուները քիչ են՝ կառավարության հորդորից հետո՝ չգնալ սննդի օբյեկտներ։

«Եթե կառավարությունն իր նիստերն անցկացնում է դիմակներով, մենք էլ կարող ենք երգել և վարել մեր հանդիսությունները դիմակներ կրած»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Կառավարության շենքի մոտ էին մատուցողներ, թամադաներ, երգիչներ, դերասաններ։

Անահիտ Սիմոնյանը, ով ներկայացավ ռեստորանային համալիրի պատասխանատու, նշեց՝  իրենց ռեստորանում այժմ կա 30-ից ավելի գործազուրկ աշխատակից։

 Որոշ քաղաքացիների բերման ենթարկելուց հետո՝   ակցիա անողները հեռացան, բայց վստահեցրին, որ էլի են գալու, քանի որ «արդեն 5 ամիս է՝  իրենք սոված են»։ 

Մանրամասները՝ տեսանյութում