Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Պարմա». Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է մեկնարկային կազմում

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 31-րդ տուրում Հռոմի «Ռոման» այսօր կընդունի «Պարմային»:

Կայացած 30 տուրից հետո հռոմեական ակումբը 48 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը՝ մեկ միավորով ետ մնալով «Միլանից», որը երեկ իր հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է մրցաշարի առաջատար «Յուվենթուսին»: «Պարման» ունի 39 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը: Հարկ է նշել, որ թիմերն անհաջող են հանդես գալիս վերջին շրջանում և նախորդ երեք խաղերում պարտություն են կրել:

Մրցակիցներն արդեն հայտարարել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

«Ռոմա» - «Պարմա» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Խաղի ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ.