Բացել լրահոսը Փակել լրահոսը
վիվասել
A A
Պաշտոնական

Բջջային ցանցի առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով խափանվել է նաև Վիվա-ՄՏՍ-ի կապը

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:

Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը: