Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (4)
A A
Հասարակություն

Ucom-ում խնդիր է առաջացել հոսանքի տատանման հետեւանքով

Ucom  ընկերությունը հաղորդագրություն է տարածել, ներկայացնում ենք ստորեւ․

Սիրելի´ բաժանորդներ,

Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը:

-------------

Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀՌՑ-ն:

-------------

Խնդրին անդրադարձել է նաեւ նախարար Հակոբ Արշակյանը հետւյալ գրառմամբ․

Յուքոմի հետ կապված տեխնիկական խնդիր կա, որը այս պահին լուծվում է։
Ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի:

Մեկ ժամից ավել է խաթարված է բաժանորդների թե հեռախոսային, թե ինտերնետային կապը, նաեւ թվային հեռարձակումը;