Բացել լրահոսը Փակել լրահոսը
62039_b
A A
Պաշտոնական

Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին։