Բացել լրահոսը Փակել լրահոսը
107463547_2649864238598169_3266867196944402954_o
A A
Պաշտոնական

Աղտոտված թռչունների փետուրներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։

 Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 Խնդրի շուտափույթ լուծմանն ուղղված ամենօրյա աշխատանքները գտնվում են Տեսչական մարմնի ղեկավարության անմիջական հսկողության ներքո։