Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսեց մարզումները

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պահպանելով պարետատան բոլոր ցուցումները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ այսօրվանից սկսել է ուսումնամարզական փակ հավաք անցկացնել Ծաղկաձորում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հուլիսի 15-ից փակ հավաքի կմեկնի նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։

Նշենք, որ այս տարի մեր ըմբիշներին սպասվում է միայն մեկ խոշոր մրցաշար: Դա աշխարհի առաջնությունն է, որը կայանալու է դեկտեմբերին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: