Ինչո՞ւ հետ կանչվեց դիմակ չդնելու համար տուգանքների խստացման նախագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին««Իմ քայլը» խմբակցությունում քննարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այս պահի դրությամբ նպատակահարմար չենք համարում տուգանքների բարձրացումը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով դիմակ չկրելու համար տուգանքի չափի խստացման վերաբերյալ նախագծի՝ շրջանառությունից հանվելուն:
Տուգանքի չափի արդյունավետության վերաբերյալ Գաբրիելյանն ասաց՝ արդյունավետությունը պետք է որոշվի կիրառման ընթացքում, թեև ըստ Գաբրիելյանի՝ 10.000 դրամ տուգանքի չափը իսկապես մեծ գումար է, և հնարավոր է այդ չափի տուգանքով հասնել իրավիճակի բարելավման:
Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, թե նախագահին պետք է լիազորություն տրվի ՍԴ երեք անդամ նշանակելու համար, Գաբրիելյանն ասաց՝ քննարկելի տարբերակ է, բայց եթե Հանրապետության նախագահը ցանկանում է նման լիազորություն ստանալ, գուցե քննարկվի Սահմադրական փոփոխությունների համար ձևավորված հանձաժողովում.
«Երեք անգամ առաջարկել է, երկուսի դեպքում Խորհրդարանի հավանությանը չի արժանացել, երրորդի դեպքում անցել է, կարծում եմ՝ դա էլ է բնական, եղել է դեպք, երբ Նիկոլ Փաշինյանն էլ է թեկանծու առաջարկել, և ԱԺ-ն չի ընդունել վարչապետի թեկնածուին»,- ասաց նա: