Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Բաթոյան
A A
Պաշտոնական

«Ըստ նախագծի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի իրավունք ձեռք կբերեն»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:

Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին:

Ընդ որում, նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ և կկիրառվի 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ օրինակ՝ խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար»: