Բացել լրահոսը Փակել լրահոսը
107569735_726086534850572_8867859071204407018_o (1)
A A
Պաշտոնական

«Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է»․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։

Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով։

Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մեր մոլորակը չորս անգամ ծածկելու համար»: