Բացել լրահոսը Փակել լրահոսը
107846568_881642259013258_8425522244685625169_o
A A
Պաշտոնական

Կոտայքի մարզի ընդհանուր դիմորդների թիվը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր միասնական քննությունների վերջին օրն է:

 Չարենցավանի չորս դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում մեր մարզի շուրջ 236 դիմորդներ այսօր քննություն են հանձնում հայոց պատմություն, քիմիա և աշխարհագրություն առարկաներից:

 Մեր մարզի ընդհանուր դիմորդների թիվը 1003 է:

 Ընդունելության քննությունները պատշաճ և անվտանգ կազմակերպելու և անխոչընդոտ անցկացնելու նպատակով այսօր ևս հարկ եմ համարում հորդորել՝ քննական կենտրոնների տարածքներում բացառել կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն և ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակային կանոնները:

 Հաջողություններ նաև այսօրվա քննությունների բոլոր մասնակիցներին»: