Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

 «Mercedes-Benz»-ն ու մոտոցիկլը միմյանց են բախվել․ կա տուժած

Հուլիսի 7-ին, ժամը 16:08-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ, կա տուժած։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Մ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վարդան Գ․)։

Փրկարարները մոտոցիկլետի ուղևոր Արմինե Գ․-ին (ծնված 2003 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։